HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» շարադրության և «Լեզուն հայրենիք է» էսսեի մրցույթների հաղթողները

Հայկական գրատպության 500-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում անցկացված «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» շարադրության և «Լեզուն հայրենիք է» էսսեի մրցույթներին Հայաստանի մարզերից ու մայրաքաղաքից ներկայացվել է 516 աշխատանք՝ 75 էսսե և 441 շարադրություն:

Ընտրող հանձնաժողովը ամփոփել է մրցույթի արդյունքները՝ աշխատանքներից առանձնացնելով 3 լավագույն ստեղծագործություն:

«Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթում հանձնաժողովը հաղթող է ճանաչել Բագրատ Ավետիսյանին (Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մագիստրատուրայի բանասիրության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող) և Լուսինե Ջանինյանին (Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մագիստրատուրայի գրականագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանող):

«Գիրքը, որ փոխեց իմ կյանքը» թեմայով շարադրության մրցույթում հաղթող է ճանաչվել Դավիթ Սարիբեկյանը (Յ. Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ):

Ժյուրիի որոշմամբ էսսեների հեղինակներին տարվա ընթացքում հնարավորություն կընձեռվի մասնակցելու արտերկրում իրականացվող որևէ գրական նախագծի, իսկ լավագույն շարադրության հեղինակին հնարավորություն կտրվի հանգստանալու «Արտեկ» մանկական միջազգային ճամբարում:

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ, հիմնական մրցանակին չհավակնող լավագույն էսսեների և շարադրությունների հեղինակներին խրախուսելու նպատակով, շուրջ երեք տասնյակ լավագույն աշխատանքներ կտպագրվեն առանձին ժողովածուով:

Այս առնչությամբ մրցույթը կթևակոխի 2-րդ փուլ և ՀՀ ավագ դպրոցների շնորհալի աշակերտներին, բուհերի ուսանողներին, գեղագիտական դպրոցների սաներին հնարավորություն կնձեռվի մասնակցելու գրքի ձևավորման աշխատանքներին:

ՀՀ մշակույթի նախարարության կայքի տեղեկացմամբ՝ մրցույթը հայտարարել է Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter