HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլոն Մասկը մեղադրվում է անօրինական հարստացման մեջ

Բրիտանական «Pensions & Investment Research Consultants (PIRC)» խորհրդատվական ընկերությունը, որը խորհրդատվություն է տրամադրում նաև «Tesla» ընկերության բաժնետերերին, խորհուրդ է տվել տնօրենների խորհրդից հեռացնել ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկին։ Այդ մասին գրում է «The Guardian»-ը՝ հղում կատարելով PIRC-ի զեկույցին։

Խորհրդատուներն իրենց դիրքորոշումը բացատրել են մի գործարքով, որը Մասկը կնքել է 2018 թվականին՝ «Tesla» ընկերության բաժնետերերի մեծամասնության հետ։ Գործարքի պայմանների համաձայն, որը կնքվել է 10 տարով, Մասկի վարձատրությունը կախված է ընկերության ֆինանսական նպատակներից։ Եթե ընկերության շուկայական արժեքը հասնի 650 միլիարդ դոլարի (գործարքի կնքման ժամանակ այն կազմել է 50 միլիարդ դոլար), Մասկը կկարողանա վաստակել, ընդհանուր առմամբ, 55,8 միլիարդ դոլար։

PIRC-ի կարծիքով՝ այս գործարքը «ապօրինաբար հարստացնում է» Իլոն Մասկին։ Խորհրդատուներն առաջարկել են ոչ միայն ընկերության հիմնադրին չընտրել տնօրենների խորհրդի կազմում, այլև չեղարկել գործարքը։ Բացի այդ, խորհրդատվական ընկերությունում կարծում են, որ Մասկը, «Twitter»-ի իր միկրոբլոգի գրառումներով, լուրջ վտանգի տակ է դնում «Tesla» ընկերության և նրա բաժնետերերի հեղինակությունը։ Զեկույցում մասնավորապես նշվում են գործարարի այն գրառումները, որոնք վերաբերում են «Tesla» ընկերության բաժնետոմսերի գնմանը և կորոնավիրուսին։

«Tesla» ընկերության բաժնետերերի ամենամյա համաժողովը կայանալու էր հուլիսի 7-ին, սակայն այն հետաձգվել է մինչև սեպտեմբեր։ 2018 թվականին Իլոն Մասկը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ֆոնդային բորսայից 420 դոլարով կգնի ընկերության յուրաքանչյուր բաժնետոմս։ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ նա ներդրողների հետ չի քննարկել բաժնետոմսերի գնումը և միտումնավոր մոլորեցրել է շուկայի դերակատարներին։ Արդյունքում, Մասկը վճարել է 20 միլիոն դոլար և լքել «Tesla» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը՝ մնալով Գործադիր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններում։

2020 թվականի մայիսին Մասկը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ընկերության բաժնետոմսերը բորսայում շատ թանկ արժեն։ Գրառման պատճառով ընկերության շուկայական արժեքը մեկ օրում ընկել էր մոտ 15 միլիարդ դոլարով, իսկ Մասկի մասնաբաժինն արժեզրկվել էր 3 միլիարդ դոլարով։

Լուսանկարը՝ «Tesla» ընկերության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter