
Կորոնավիրուսային վարակի նոր օջախ՝ Ստեփանակերտում
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտ քաղաքում, որը կապակցված է Շուշիում երեկ հաստատված դեպքի հետ: Երկու օջախներից 6 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 70, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 24 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է: Մինչ օրս Արցախում արձանգրված վարակման դեպքրի թիվը 125 է, առողջացել է 101 բուժառու։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել