HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»

Կառավարությունն այսօր լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար սպանդանոցային ցանցն ընդլայնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է պետական օժանդակություն ցուցաբերել Էկոնոմիկայի նախարարության քարտեզագրած սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցներ տեղակայելու նպատակով տնտեսավարողներին:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս պահին գործում է 23 սպանդանոց, ևս 36-ը շուտով կսկսի գործել, սակայն կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: Այսպիսով՝ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ, որոնցով քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցներ տեղակայելու նպատակով ձեռքբերվող սարքավորումների լիզինգի համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը կսուբսիդավորվի։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը նշել է, որ այս ճանապարհին այլընտրանք չի կարող լինել. «Առավել ևս այսօրվա համաճարակային իրավիճակում. առաջիկա ժամանակաշրջանում բոլոր կանխատեսումներով համաճարակներ, մարտահրավերներ լինելու են, և մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter