Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ԱԱԾ տնօրենին պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ազգային անվտանգության ծառայության ընթացիկ գործունեությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել