HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». կարեւորը անձնական նվիրվածությունն է

ՀՀԿ շարքերում խուլ դժգոհություն է տարածվել կուսակցության խորհրդի կազմի վերաբերյալ: Կուլիսներում խոսվում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի ձեւավորման հարցում մեծ դեր է կատարել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ընդգրկել է մարդկանց, որոնք չունեն բավականաչափ հեղինակություն, բայց նվիրված են վարչապետի անձին:

Օրինակ, Տիգրան Սարգսյանին հաջողվել է խորհուրդ մտցնել իր մտերիմ Կարինե Մինասյանին: Նա վարչապետի կողքին է եղել դեռեւս Կենտրոնական բանկի նախագահ աշխատելու տարիներին: Այն ժամանակ Կարինե Մինասյանը ԿԲ խորհրդի անդամ էր, իսկ հետագայում, կրկին Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով, տեղափոխվեց ՊԵԿ` որպես Գագիկ Խաչատրյանի տեղակալ:

ՊԵԿ նախագահը, սակայն, երկար չհանդուրժեց վարչապետի թիմակցի ներկայությունն իր քթի տակ եւ ազատվեց նրանից, որից հետո Մինասյանը վարչապետից ստացավ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:

Պետք է ընդունել, որ զբաղեցրած պաշտոններից ոչ մեկում տիկին Մինասյանն աչքի չի ընկել իր աշխատանքով եւ հազիվ թե էական դեր խաղա նաեւ կուսակցական կյանքում: Խոսում են նրա ռուսախոսության, հայերենի վատ իմացության եւ վարչապետի անձին գերնվիրվածության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter