HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել Արցախում

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում: Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում:

Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի կորոնավիրուսային երկու օջախներից հիվանդությունը հաստատվել է 4 քաղաքացու մոտ: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում. կոնտակտավորներից թեստավորման նպատակով նմուշառում են վերցնում և մեկուսացնում:

Այսպիսով, հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 4 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է՝ 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:

Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության:

Ընդհանուր թեստավորումների քանակը 2014 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter