HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելառուսի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ երկրի տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական զարգացման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում:

Խորհրդանշական է, որ այսօր Բելառուսը նշում է երկիրը ֆաշիզմից ազատագրելու օրը: Մեր երկրների ժողովուրդների բարեկամությունը, որն ավելի է կոփվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին, մեզ պարտավորեցնում է շարունակել ձևավորված ավանդույթները և ընդլայնել փոխշահավետ գործընկերությունը: Վստահ եմ, որ այսուհետ ևս, Երևանի և Մինսկի համակարգված գործողությունների շնորհիվ, հայ-բելառուսյան միջպետական համագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի:

Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Բելառուսի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում», - նշված է վարչապետ Փաշինյանի ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter