HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերացվում է ավելորդ վարչարարությունը

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, ինչը հողամասի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտներին հնարավորություն է տալիս առանց ավելորդ վարչարարության և ժամանակի կորստի լուծել հողամասի նպատակային նշանակության փոփոխման խնդիրը։ 

Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին կարևորել է քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու խնդիրը, կոչ արել գիշեր-ցերեկ աշխատել այն լուծելու համար, քանի որ պաշտոնյաների գործը ժողովրդի հոգսը թեթևացնելն է։

«Վերջիվերջո, մենք ենք ժողովրդի համար, ոչ թե ժողովուրդը մեզ համար,- շեշտել է վարչապետը։ - Մինչդեռ 9 ամիս է տևում` մինչև որ այդ թույլտվությունները հասնում են մարդկանց, խոչընդոտվում է բիզնեսը, բարդանում մարդկանց կյանքը։ Հիմա առաջին քայլն է, և մենք պարտավոր ենք այդ ծառայությունների տրամադրման ժամկետն էապես կրճատել։

Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Փաստաթուղթը գնում է նախարարություններ և շաբաթներով մնում այնտեղ։ Պետք է զանգենք, խնդրենք, որ բյուրոկրատները թղթերը շրջանառության մեջ դնեն, ուղարկեն կառավարություն, որպեսզի որոշում ընդունվի։

Ինչպե՞ս կարելի է դա հանդուրժել։ Քաղաքացին 9 ամիս սպասում է, որ պատասխան ստանա։ Անթույլատրելի է։ Դրա համար մենք պարտավոր ենք այս որոշումն ընդունել. միասին քննարկեք, բոլոր մեխանիզմները հստակեցրեք։

Առաջին քայլը սա է, երկրորդով կընդունվի օրենքը, որն Ազգային ժողովում է, հետո իջնելու ենք նաև ստորին մակարդակ, որպեսզի նաև համայնքներում այս գործընթացն արագ լինի։ Մարդկանց կամ ասենք այո, կամ` ոչ, բայց հնարավորինս սեղմ ժամկետում։ Բացի այդ, որոշումն ունի հստակ հակակոռուպցիոն բնույթ։ Հասկանալի է, չէ՞, չինովնիկը տեղում նստած ինչու է ձգձգում որոշման ընդունումը. սպասում է մինչև մեկը գա, բարեխոսի և այլն։ Ինչի՞ է պետք նման ռիսկեր ստեղծելը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter