«Առավոտ». կհրապարակվի նաեւ ՀՅԴ համամասնական ցուցակը
Շաբաթ օրը Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը նիստ է հրավիրելու եւ ի շարս այլ հարցերի՝ քննարկելու է նաեւ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող, այդ թվում՝ նաեւ կուսակցության համամասնական ցուցակի ու նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների հարցը:
«Առավոտի» հարցին ի պատասխան՝ ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանն ասաց, թե մինչ այժմ տեղի ունեցած նիստերում եւս ԳՄ-ն քննարկել է համամասնական ցուցակի ձեւավորման սկզբունքներին առնչվող խնդիրները, բայց անհատների խնդիր դեռ չի քննարկվել. «Շաբաթ օրը, ենթադրում եմ, մեր ցուցակը վերջնական տեսքով պատրաստ կլինի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել