HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Թամամյանին ազատ կարձակեն

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մինչեւ Աժ ընտրությունները կարող է ազատ արձակվել դատարանի դահլիճից: Համենայնդեպս, սրա մասին հուշում են երեկ դատարանում տեղի ունեցած իրադարձությունները:

Թամամյանը եւ գործով մյուս ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել եւ միջնորդել արագացված դատաքննության կարգ կիրառել: Հենց երեկվա ընթացքում, այսպիսով, դատավարությունն ավարտվել է, եւ կողմերը պատրաստվում են ճառերին:

ՀՀ օրենսդրությամբ՝ արագացված դատաքննության կարգ կիրառելու դեպքում ամբաստանյալների նկատմամբ չի կարող ավելի խիստ պատիժ նշանակվել, քան տվյալ հոդվածով նախատեսված ամենախիստ պատժի երկու երրորդը: Թամամյանի հոդվածով նախատեսված է առավելագույնը վեց տարվա ազատազրկում, ու, փաստորեն, այս վերին շեմը հիմա իջնում է երկու տարով` դառնալով չորս տարի: Բայց քանի որ Թամամյանն իրեն մեղավոր ճանաչելով մեղմացուցիչ հանգամանք է ձեռք բերել, չի բացառվում, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նա բազմաթիվ պետական պարգեւներ ունի:

Այլ կերպ ասած, մեծ է հավանականությունը, որ նա երկու կամ երեք տարի պայմանական կստանա եւ ազատ կարձակվի դատարանի դահլիճից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter