«Չորրորդ ինքնիշխանություն». ով ինչ ունի, չարաշահում է
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշել է 100 միլիոն դրամով տուգանել «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությանը, որովհետեւ վերջինս, չարաշահելով իր գերիշխող դիրքը, սնանկության է հասցրել «մանր-մունր» բենզալցակայանների սեփականատերերին:
«ՉԻ» - Այսպիսի պատմություն միայն Հայաստանի նման երկրներում է հնրավոր: Ենթադրենք՝ այդ ընկերությունը դիտմամբ թանկ է վաճառել իր բենզինը, որ իրենից գնող մանր ընկերությունները սնանկանան, բայց նրանք ինչո՞ւ են այդ գնով բենզին առել, ինչո՞ւ մյուս «գերիշխողներից» չեն առել: պատասխանը պարզ է. որովհետեւ մյուսները ճիշտ նույն կերպ կվարվեին: Այսինքն՝ կամ պետք է տուգանել բոլոր «գերիշխողներին», կամ այնպես անել, որ գերիշխողներ չլինեն:
Բայց ստացվում է, որ իշխանությունները պարզապես վառելիք ներկրելու քվոտաներ են տալիս յուրայիններին, նրանց համար գերիշխող դիրք ապահովում, հետո այդ դիրքը չարաշահելու համար տուգանում: Ընդ որում՝ միայն նրանց, ում հարմար են գտնում:
Ուշադրություն դարձրեք՝ այդ ամենի արդյունքում որեւէ տուժած այդպես էլ որեւէ փոխհատուցում չի ստանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել