HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանտերն այրվածքներ է ստացել

Նախօրեին՝ ժամը 16:42-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում` Վաղարշապատի Մռավյան 7 տան տանիքից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.51-ին, մարվել` 16.55-ին:

Տան ննջասենյակում ծխացել է անկողին: Տանտեր` 1924 թ. ծնված Բաբկեն Մարտիրոսյանը վերջույթների 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց:

«Բժիշկների գնահատմամբ՝ տուժածի վիճակը միջին ծանրության է»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter