Ծառահատումը գետի խցանման վտանգ է առաջացրել
Երեկ՝ ժամը 13:00-ի սահմաններում, Լոռու մարզի Դարպասի գյուղապետ Ս. Ավետիսյանից արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ հատում են գյուղի տարածքով անցնող Փամբակ գետի ափամերձ ծառերը, ինչից գետի ափապաշտպան զանգվածը թուլանում է:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ գետն են թափվել հատված ծառերի ճյուղեր, կենցաղային և շինարարական աղբ, ափապաշտպան բետոնե սալիկներ, որոնք արհեստականորեն խոչընդոտում են գետի բնականոն ընթացքը և առկա է հունի խցանման վտանգ:
«Դեպքի մասին տեղյակ են պահվել Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը և ոստիկանության մարզային բաժինը: Ձեռնարկվում են միջոցառումներ գետի հունը մաքրելու ուղությամբ»,- հաղորդում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել