HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք զորամասերից մեկում

Հուլիսի 5-ին ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք, որին մասնակցել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Ջալալ Հարությունյանը շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորակոչիկները պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը՝ վերջիններս մաղթելով բարի և հաջողություններով ուղեկցվող ծառայություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիսավոր միտինգի ավարտին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ, պատասխանել վերջիններիս հուզող հարցերին և պատասխանատու սպայակազմին տվել նորակոչիկների՝ զինվորական կյանքին արագ ինտեգրվելու համար անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter