HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քանյե Ուեսթը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցավազքին։ «Հավատալով Աստծուն՝ մենք պետք է իրականացնենք Ամերիկային տված խոստումը. միավորել մեր տեսլականը և կառուցել մեր ապագան։ Ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին»,- հուլիսի 4-ին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Քանյե Ուեսթը։

Ուեսթն իր գրառումն ուղեկցել է #2020VISION հեշթեգով, սակայն որևէ այլ մեկնաբանություն չի տվել։ Նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել է 4 ամսից պակաս ժամանակ։

Առաջին անգամը չէ, որ ամերիկացի ռեփերը հայտարարել է երկրի նախագահի աթոռի նկատմամբ իր հավակնությունների մասին։ Դեռ 2015 թվականին MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ՝ Ուեսթը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել 2020 թվականի ընտրություններին։ Այդուհանդերձ, Ուեսթն ամերիկացի այն եզակի մշակութային գործիչներից մեկն է, որն աջակցում է նախագահ Թրամփին։

Սպիտակ տան գործող ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփի հեղինակությունը, որը հայտարարել է նախագահական մրցարշավին իր մասնակցության մասին, վերջին շաբաթներին կտրուկ անկում է գրանցել։ Փոխարենը բարձրացել է դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հեղինակությունը։

Մինչ այս պահը թեկնածուները չեն մեկնաբանել Ուեսթի հայտարարությունը։ Միաժամանակ, Ուեսթին իր աջակցությունն է հայտնել «Tesla» և «SpaceX» ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը։

Լուսանկարը՝ Michael Wyke/ AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter