HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ և Անգլիայի փորձագիտական խմբին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 15-ին ընդունել է մարտի 12-ից 16-ին Հայաստանում գտնվող ԱՄՆ և Միացյալ Թագավորության փորձագիտական խմբին, որը Հայաստանում է ՀՀ զինված ուժերի կադրային կառավարման վերաբերյալ խորհրդատվության նպատակով:

Հանդիպմանը ներկա, ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քաթերին Լիչը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ղեկավարի տեղակալ Բրյուս Դոնահյուն հաստատել են իրենց երկրների պատրաստակամությունը ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում:

Այնուհետև փորձագիտական խումբը ՀՀ պաշտպանության նախարարին հանգամանալից ներկայացրել է ՀՀ ՊՆ աշխատանքային խմբի հետ համատեղ կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջարկներ ու նկատառումներ ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող արհեստավարժ ենթասպայական համակարգի հետագա զարգացման գործընթացի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter