
Երևանում դիմակ բաժանելու կետեր են ստեղծվել
ՀՀ վարչապետի աշխատակազմի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երևանում հայտնվել են այսպիսի կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում և ներկայացնում հակահամաճարակային կանոնները։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք իր էջում:
Այս պահին Երևանում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաև մարզերում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել