HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Բելառուսը կհամագործակցեն միջազգային կազմակերպություններում

Մարտի 15-ին Երևանում անցկացվեցին միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության ԱԳՆ-ների միջև:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին Բելառուսի և Հայաստանի միջև համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային և այլ ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում ու հանրային դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Խորհրդակցությունների ժամանակ հայկական կողմը ներկայացնում էին արտգործնախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը, սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը և արտգործնախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը:

Բելառուսական կողմը ներկայացնում էին Բելառուսի ԱԳՆ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների վարչության պետ Նիկոլայ Դեմչուկը, տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Սավինիխը և ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter