HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրիում ոռոգման ջրի վարձավճարը 50 %-ով կզեղչվի

Այսօրվա նիստում գործադիրը տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2011թ. ինն ամսում հատկացվել է 16 մլն 350 հազար դրամ` Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով։

Հաշվի են առնվել այդ տարածաշրջանի ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը։

Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն այսօրվա նիստում նաեւ պարզեցրել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման և երկարաձգման գործընթացը` դյուրացնելով ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման կառավարումը։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter