
Համայնքապետը վերականգնվել է դատարանով. Եղեգնուտում փակել են ճանապարհները
Այսօր վաղ առավոտից Եղեգնուտ համայնքում բողոքի ակցիա է։ Ավտոմեքենաներով փակել էին համայնքապետարան տանող ճանապարհները։ Գյուղացիները պահանջում են, որ համայնքը 20 տարուց ավել ղեկավարած Ռազմիկ Մարգարյանը չվերականգնվի իր պաշտոնում։
Համայնքապետարանի շենքի մոտ բողոքի ակցիայի էին եկել նաև գյուղմթերքներով բեռնված ավտոմեքենայի տերերը։
Հիշեցնենք, որ Վարչական դատարանը Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանին վերականգնել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Նա համայնքապետի պաշտոնից հեռացել էր երկրում իշխանափոխությունից հետո՝ 2018թ.-ի հուլիսին:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 22-ին անվավեր է ճանաչել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախորդ մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ 2018թ. օգոստոսի 24-ին ստորագրած թիվ 287 որոշումը: Հ. Մաթևոսյանի որոշման հիմք է հանդիսացել Վարչական դատարանի ակտը:
Դրանից հետո եղեգնուտցիները գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ են իրականացնում։
Մեկնաբանել