
Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով
Սահմանադրական դատարանում այսօր նշանակված էր նիստ, որը, սակայն չբացվեց ու չկայացավ։ Պատճառը քվորումի բացակայությունն է։
Նշենք, որ այսօր նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց, դրանցից մեկը՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելուն է վերաբերում։ Այս հարցն առնչվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Սահմանադրական դատարանի 9 անդամներից 3-ի՝ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները դադարել են հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններից հետո, երկու դատավոր՝ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը գտնվում են արձակուրդում։ ՍԴ նիստը կհամարվեր լիազոր, եթե ապահովված լիներ նվազագույնը 5 դատավորի ներկայություն: Նշենք, որ մեկ դատավոր՝ Վահե Գրիգորյանը չի մասնակցում նաև Քոչարյանին առնչվող նիստին, քանի որ նախկինում եղել է Մարտի 1-ի գործով տուժող կողմի ներկայացուցիչ։
Մեկնաբանել