
«Իմ քայլը» շրջանառությունից հանել է դիմակ չդնելու համար տուգանքի բարձրացման նախագիծը
«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է դիմակ չդնելու համար տուգանքը բարձրացնելու նախագիծը:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Պատգամավորի խոսքով` խմբակցությունը նպատակահարմար չի համարել նախագիծը ներառել վաղը գումարվող արտահերթ նիստի օրակարգում:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի` առաջարկվում էր բացօթյա տարածքում դիմակ չդնելու համար տուգանքը 10 հազար դրամից դարձնել 20 հազար դրամ, իսկ հանրային փակ վայրերում, ինչպես նաև աշխատավայրում դիմակ չդնելու տուգանքը` 50 հազար դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել