HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայում բացահայտվել է 30 000 հոգուց բաղկացած մանկապիղծների ցանց

Գերմանիայի արևմուտքում գտնվող Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա հողում բացահայտվել է երկրի մանկապիղծների ամենամեծ ցանցը։ Այդ մասին գրում է «Meduza»-ն։ Ցանցում ներառված է եղել առնվազն 30 000 ինտերնետ օգտատեր, որոնք փոխանակվել են մանկական պոռնոգրաֆիայով և քննարկել անչափահասների նկատմամբ սեռական գործողությունները։ 

Ավելի վաղ՝ հունիսի վերջում, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա հողի արդարադատության նախարար Պետեր Բիզենբախը հայտարարել էր, որ հետաքննության շրջանակներում, որն իրականացվում է Բերգիշ-Գլադբախ քաղաքի երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի ուսումնասիրման շրջանակներում, ոստիկանությունը հայտնաբերել է 30 000 կասկածյալներից բաղկացած ցանց կամ, ինչպես նախարարն էր նշել, 30 հազար «հետք»։

Խոսքը չաթերի, ֆորումների, մեսենջերների խմբերի մասնակիցների մասին էր (դարքնեթում և բաց համացանցում), որոնք փոխանակվել են մանկական պոռնոգրաֆիայով և «մեկը մյուսին դրդել իրականացնել սեռական ոտնձգություններ անչափահասների նկատմամբ»։ Մասնավորապես, ցանցի մասնակիցները միմյանց խորհուրդներ են տվել, թե բռնաբարությունից առաջ ինչ հանգստացնող միջոցներ ներարկեն երեխաներին, միմյանց կոչ արել չթաքցնել իրենց սեռական ցանկությունները, պայմանավորվել երեխաների փոխանակման մասին և նույնիսկ կազմակերպել խմբակային բռնաբարություններ։ Ցանցը եղել է միջազգային, սակայն ճնշող մեծամասնությունը գերմանախոս է։

Նախարար Բիզենբախը հայտարարել է, որ «գաղափար չի ունեցել» հանցագործության իրական չափերի մասին և նշել, որ առաջիկայում 30 000 անձանցից բաղկացած ցանկը էականորեն կմեծանա։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ կասկածյալների միայն փոքր մասը, որոնք թաքնված են ծածկանունների տակ, կկանգնի դատարանի առաջ, այդ թվում նաև այն պատճառով, որ տեխնիկական սահմանափակ ռեսուրսների պատճառով ոչ բոլոր հանցանշաններն է հնարավոր պահպանել և հետազոտել։ Ներկայում հետաքննիչները կարողացել են պարզել շուրջ 72 կասկածյալի ինքնություն և փրկել 44 զոհի՝ ներառյալ երեքամսական երեխայի։

Այն, որ կասկածյալների մեծ ցանցը հայտնաբերվել է հենց 19 միլիոն բնակչություն ունեցող Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա հողում, պատահական չէ։ Հենց այս հողի իշխանությունների համար գերակայություն է երեխաների նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարը։ 2019 թվականին պարզ էր դարձել, որ բացահայտվել է մանկապիղծների տեղական ցանց, որը կազմակերպվել էր Լյուդգե քաղաքում։ Զոհերի թվում էր հանցագործներից մեկի որդեգիր դուստրը և այլ երեխաներ։ Չնայած ոստիկանություն ներկայացված հաղորդագրությանը՝ անհայտ պատճառներով քրեական գործ չէր հարուցվել, իսկ ոստիկանությունից անհետացել էր 155 CD-ներով ճամպրուկը, որտեղ, հնարավոր է, առկա լինեին հանցագործությունների ձայնագրությունները։

Բերգիշ-Գլադբախ քաղաքում քրեական գործ է հարուցվել Գերմանիայի զինված ուժերի 26-ամյա զինծառայողի դեմ, որի գործողություններից տուժել էին զինծառայողի զարմուհին և նրա ծանոթի դուստրը, որը կիսում էր հանցագործի ցանկությունները։ Խմբակային չաթում նա նույնիսկ մյուս օգտատերերին առաջարկել էր իր զարմուհուն։ Չնայած ծանրակշիռ մեղադրանքներին՝ քրեական գործի հարուցումից հետո, հինգ ամսվա ընթացքում, զինծառայողը չի ձերբակալվել (նույնիսկ չի խուզարկվել նրա բնակարանը)։ Մայիսին զինվորականը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, որը կանցկացնի փակ հոգեբուժական հաստատությունում, որտեղից կարող է դուրս գալ, երբ «այլևս վտանգ չի ներկայացնի հանրությանը»։ 

Որպես կանոն, երեխաները հիմնականում սեռական բռնության են ենթարկվում իրենց ընտանեկան շրջապատում։ Ավելի ուշ, չաթերի միջոցով հանցագործներին միանում են նաև հանցակիցները։ Գերմանացի օգտատերերը նույնիսկ կասկած են հայտնել, որ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա հողի արդարադատության 72-ամյա նախարար Բիզենբախը և ՆԳՆ 67-ամյա նախարար Հերբերտ Ռոյլը կարող են հետաքննության ժամանակ կիրառել ժամանակակից մեթոդներ։ Բացի այդ նշվում էր նաև անձնակազմի թվաքանակի հարցը։ Նույն Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա հողում ոստիկանության մեկ աշխատակցին բաժին է հասնում մանկական պոռնոգրաֆիայի թեմատիկային առնչվող երկու միլիոն լուսանկար, որոնք պետք է ստուգվեին։ Արդյունքում, գերմանական ոստիկանության կազմում ստեղծվել է «Բերգ» հատուկ նշանակության բաժինը։ 2019 թվականի աշնանն այնտեղ շուրջօրյա աշխատում էր 350 մարդ։ Ներկայում այդ թիվը հասել է 130-ի։

Բացի ոստիկաններից, բաժնում աշխատում են նաև լեզվաբաններ, իրավաբաններ, հոգեբաններ և քաղաքագետներ։ Աշխատակիցները շաբաթներ շարունակ ուսումնասիրել են առկա նյութերը, լուսանկարները և տեսանյութերը, որպեսզի հնարավոր լինի պարզել հանցագործների ինքնությունը։ 

30 000 անձից բաղկացած ցանցը հնարավոր է եղել բացահայտել հենց նոր կառույցի աշխատանքների շնորհիվ։ Պրակտիկան ցույց է տալիս, որ ինչքան շատ մարդ է ներգրավված հետաքննության մեջ, այնքան ավելի շատ հանցագործություններ են բացահայտվում։ Միայն չուսումնասիրված տեսանյութերի ծավալը գնահատվում է 430 միլիոն ժամ։ Այդուհանդերձ, արդեն իսկ պարզ է, որ Գերմանիայում երեխաների նկատմամբ սեռական բռնության հիմնախնդիրը շատ ավելի լուրջ է, քան ենթադրվում էր նախկինում։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter