HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել է անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հաշվետվությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ՀՀ ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Ըստ հաստատված օրակարգի` ԱՎԶՀ գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հիմնադրամի 2011 թ. ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունները։

Նա զեկուցել է հաշվետու տարում գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացման մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքում ոռոգման համակարգի ստեղծման և անտառապատման աշխատանքների ծրագրի առաջին փուլի արդյունքներին (2011թ. ավարտվել են 20 հա տարածքի անտառապատման աշխատանքները. անցկացվել է ջրագիծ, կառուցվել է ոռոգման ցանց, տարածքը ցանկապատվել է):

Տեղեկացվել է, որ ամբողջությամբ ավարտված են ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շրջակայքում անտառվերականգնման համալիր ծրագրով 25 հա տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատանքները: 

Քննարկվել է նաև հիմնադրամի 2011 թ. ֆինանսական հաշվետվությունը ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ: Ներկայացված հաշվետվությունները հաստատվել են հոգաբարձուների խորհրդի կողմից:

Հիմնադրամի 2012 թ. անելիքների համատեքստում Վլադիմիր Մովսիսյանը խոսել է վերոնշյալ ծրագրի երկրորդ փուլով նախատեսված միջոցառումների մասին, որոնց շրջանակում այս տարում նախատեսվում է անտառապատել Էրեբունու անտառպետության մնացած 31 հա տարածքը և ծրագիրն ավարտել ամբողջությամբ: 
Նիստում հաստատվել են նաև ՀՀ ԱՎԶՀ 2012 թ. հաստիքացուցակն ու գործադիր մարմնի պահպանման ապարատի ծախսերի նախահաշիվը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է գրավոր ներկայացնել հնչեցված հարցադրումները: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter