HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորանշանակ դատավորները երդվել են

Նախագահական նստավայրում, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վահագն Թորոսյանի և Ջոն Հայրապետյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էմին ԱբգարյանիՌոմեն Ահարոնյանի և Բորիս Բախշիյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Արմենակյանի երդման արարողությունը։ Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter