HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգ. Արմանիսի հանքավայրի թափոնները լցվել են Ձորագետ

«Քաղաք Ստեփանավան» ֆեյսբուքյան էջում գրել են, որ Արմանիսի հանքավայրից թափոններ են լցվել Ձորագետ.

«Բնակիչներն ահազանգում են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր` մեծ քանակությամբ: Այսօր Ստեփանավանի քաղաքապետը` համապատասխան հանձնաժողովի և ոստիկանության ներկայացուցչի հետ այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Նշված տարածքում պարզ է դառնում, որ ծանր մետաղների պարունակությամբ ջուրն անարգել լցվում է գետը` փոխելով ջրի գույնը, բացի այդ` նույն վայրում տեսանելի են չորացած ծառեր, սա, հավանաբար, այդ թափոնների հետևանք է: Նշենք, որ նման ահազանգ հնչում է ոչ առաջին անգամ: Քաղաքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները գետի երեք հատվածնքերից ջուր են վերցրել, որը կուղարկվի փորձաքննության, իսկ կազմված արձանագրությունը կուղարկվի Լոռու մարզպետարան: Ստեփանավանի համայնքապետարանը հորդորում է հանքի պատասխանատուներին` օր առաջ միջոցներ ձեռնարկել` այս աղետը կանխելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ:

Մեկնաբանություններ (1)

Norik
այսօր մաքուր ջուրը ավելի թանգ արժի քան ոսկին, հենց այսօր լուրերով ցուցադրում են, թե ինչպես են բազմաթիվ երկրներում կանգնած անլուծելի խնդիրների առաջ հենց մաքուր ջրի պատճառով, ճիշտ կլինի հայաստանում փակել բոլոր այն հանքերը, որոնց այս աստիճան աղտոտում են շրջակա միջավայրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter