HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյանն արդարացված է համարում պատգամավորների ստացած պարգևավճարները

Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը արդարացված քայլ է համարում պատգամավորների ստացած պարգևավճարները:

«580 միլիոն դրամ պարգևավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի 14 ամսվա համար: Շատ կոպիտ մաթեմատիկական հաշվարկով ամիսը մոտ 240 հազար դրամ գումար է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը:

«Պարգևավճարները կարող ենք համարել հարկի, կարող ենք համարել անհարկի, բայց մենք չենք թաքցրել մեր համոզմունքը և չենք վախեցել խոստովանել` մենք համարում ենք, որ այն արդարացված քայլ է»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանի խոսքով` հաշվարկը ներկայացրեց միայն նրա համար, որպեսզի ցրի այն թյուր մտորումները, որ պատգամավորները միլիոնավոր պարգևավճարներ են ստացել:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում դիմակները չդնելու համար տուգանքների չափը բարձրացնող նախագծին, որն այժմ շրջանառությունից հանված է, Միրզոյանն ասաց, որ հարցը քննարկվում է, դեռ չկա վերջնական որոշում: ԱԺ նախագահը չբացառեց, որ որոշ շտկումներից հետո այն կրկին շրջանառվի:

«Սա ոչ թե քմահաճույք է, տուգանելու ցանկություն կամ բյուջեի եկամուտներն ավելացնելու նպատակ, այլ զուտ այն, որ այն քաղաքացիները, որոնք գիտակցության բարձր աստիճան չունեն, որ դիմակով փրկում են իրենց սիրելիների կյանքը, պատժամիջոցների մեծությունից դրդված, դիմակ կրեն»,-եզրափակեց խորհրդարանի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter