HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԿԸՀ-ն մերժեց «Լուսավոր Հայաստանի» դիմումը` վերականգնել իրենց մեկ մանդատը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) միաձայն մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը` խմբակցության մեկ մանդատը վերականգնելու համար:

Մարուքյանը դիմել էր ԿԸՀ` ցանկանալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին տրված մանդատը չեղարկել: Հիշեցնենք, որ Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից` հանդես գալով որպես անկախ պատգամավոր: «Լուսավոր Հայաստանն» էլ դիմել էր ԿԸՀ` պնդելով, որ այդ կերպ ընդդիմության 1/3-ի համամասնությունը խախտվել է, ուստի պահանջում է իր մեկ մանդատը:

Այսօրվա հրավիրված նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ խմբակցությունը ներկայացրել է դիմում, որով պահանջում է տրամադրել լրացուցիչ մանդատ:

«ԿԸՀ-ի կողմից մանդատների բաշխումը տեղի է ունենում մեկ անգամ, ըստ ԸՕ-ի, արդյունքները ամփոփելուց հետո: Արդյունքներն ամփոփվել են, հստակ բաշխվել են մանդատները: ԿԸՀ-ն այլ անձանց մանդատ տրամադրելու իրավասություն ունի բացառապես թափուր մանդատ առաջանալու պարագայում»,- ասաց Մուկուչյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության դիմումը ներկայացրել էր կուսակցության անդամ Դավիթ ԽաԺակյանը, ում խոսքով` դիմել էին ԿԸՀ խորհրդարանական ընդդիմության 1/3 համամասնությունը վերականագնելու համար: Նրա խոսքով` դա կարող էր լինել և հավելյալ մանդատի տրամադրման ճանապարհով, և Արման Բաբաջանյանին` այս կամ այն մանդատը վայր դնելու պարտավորեցման ճանապարհով:

Խաժակյանը հիշեցրեց, որ Բաբաջանյանն այս խորհրդարանում ամենաքիչ ձայներ ստացած պատգամավորն է՝ շուրջ 300 ձայն, հետևաբար պատգամավոր է ընտրվել իրենց կուսակցության համամասնական ցուցակով: Նրա խոսքով` Բաբաջանյանը պետք է կուսակցություն ձևավորի ոչ այլ կուսակցությանը տրված մանդատի հաշվին:

Խաժակյանը չբացառեց, որ կվիճարկեն ԿԸՀ որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter