HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է երկարաձգել աղետի գոտու ընտանիքների՝ վկայագրերի միջոցով բնակարանի գնման ժամկետը 

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է երկարաձգել աղետի գոտու ընտանիքների՝ վկայագրերի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը։ Ըստ քննարկման ներկայացված նախագծի՝ բնակարանի ձեռքբերման ժամկետ է նախատեսվում սահմանել նոյեմբերի 1-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

Որոշման նախագիծը պայմանավորված է համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներով։

Կառավարությունը 2019 թվականի նոյեմբերին հաստատել է, որ ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին տրամադրվող վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագիրը տրամադրելու օրվանից հաշված 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

Բացի այդ, պետական բյուջե վերադարձի ենթակա կլինեն բնակարանի գնման դեպոզիտային հաշիվներին փոխանցված և նոյեմբերի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները՝ գործող հոկտեմբերի 1-ի փոխարեն։

«Շիրակի և Լոռու մարզպետները դիմել են վերը նշված ժամկետը երկարաձգելու առաջարկությամբ՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակով պայմանավորված Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում նախորդ ամիսներին ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումները»,- հայտնել է Քաղաքաշինության կոմիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter