HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը դատի են տվել Սպիտակ տանը

Հարվարդ համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը ընդդեմ Սպիտակ տան դատական հայցով դիմել են Բոստոնի շրջանային դատարան։ Այդ մասին գրում է «The Wall Street Journal»-ը։ Պատճառը Թրամփի վարչակազմի որոշումն է, որը նախատեսում է, որ եթե աշնանային ուսումնական կիսամյակում ուսուցումը համալսարանները կազմակերպեն առցանց, ապա արտասահմանցի ուսանողները ստիպված կլինեն լքել Միացյալ Նահանգները։

Հայցում նշվում է, որ ԱՄՆ մաքսային և միգրացիոն գործակալության որոշումը հակասում է այն խորհուրդներին, որոնք համալսարաններն ստացել են գարնանը։ Բացի այդ, «The Wall Street Journal»-ը հայտնում է, որ «ինքնակամ և քմահաճ» որոշումն ընդունվել է առանց համալսարաններին տեղյակ պահելու։ Հայցը նախատեսում է օտարերկրյա ուսանողների նկատմամբ նոր կանոնների կիրառման դատական արգելք։

ԱՄՆ իշխանությունների որոշմամբ՝ օտարերկրյա ուսանողները, որոնք Միացյալ Նահանգներում գտնվում են F-1 և M-1 վիզաներով, ստիպված կլինեն լքել երկիրը կամ տեղափոխվել մեկ այլ ուսումնական հաստատություն, եթե համալսարաններն աշնանային ուսումնական կիսամյակում դասապրոցեսը կազմակերպեն առցանց։ Նրանք, որոնք նոր են դիմել կրթական վիզայի ստացման համար, կմերժվեն։ 

Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակել էր որոշ արտասահմանցիների ԱՄՆ-ում կացության ստացման հնարավորությունը, իսկ հունիսին դադարեցրել մինչև տարվա վերջ որոշ կատեգորիաների ներկայացուցիչներին մուտքի ժամանակավոր վիզա տրամադրելու գործընթացը։ Ըստ Թրամփի վարչակազմի՝ երկու արգելքների նպատակը համավարակի օրերին աշխատատեղերի պահպանումն է ամերիկացիների համար։

Իլյուստրացիան՝ Rahul Awasthi-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter