HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն սկսել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը

ԱՄՆ-ն պաշտոնապես սկսել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը։ Այդ մասին հուլիսի 8-ին «eyd» գործակալությանը հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչը։ Նրա խոսքերով հուլիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ մասին նամակով տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Այդպիսով, Միացյալ Նահանգները պաշտոնապես կդադարեցնի ԱՀԿ-ին անդամակցությունը մեկ տարի անց՝ 2021 թվականի հուլիսի 6-ին։

Նախագահ Թրամփը, որը մտադիր է այս տարի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին վերընտրվել, ԱՀԿ-ին մեղադրել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողելու մեջ։ Ապրիլի 14-ին նա դադարեցրել էր ֆինանսավորել ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպություն համարվող Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Մասնավորապես, Թրամփը մեղարդել էր ԱՀԿ-ին նրանում, որ վերջինս աջակցել է Չինաստանին՝ կորոնավիրուսի վերաբերյալ աշխարհում ապատեղեկատվության տարածման գործընթացում և ոչ մի քայլ չի ձեռնարկել այն կասեցնելու համար, ինչի համար էլ կրում է համավարակի ողջ պատասխանատվությունը։ 

ԱՄՆ-ն ամենից շատն է տուժել կորոնավիրուսից։ Երկրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3 միլիոն մարդ։ COVID-19-ի արդյունքում առաջացած թոքաբորբից և դրա հետևանքներից մահացել է շուրջ 134 000 մարդ։ 

Թրամփի ընդդիմախոսները կարծում են, որ այդպիսով ԱՄՆ նախագահը փորձում է հանրության ուշադրությունը շեղել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի սեփական սխալներից։ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում կչեղարկի ԱՀԿ-ի կազմից դուրս գալու Թրամփի որոշումը։

Մինչ օրս ԱՄՆ-ն եղել է ԱՀԿ-ի խոշորագույն ֆինանսական հովանավորը։ 2020 և 2021 թվականների ԱՀԿ երկամյա բյուջեով Վաշինգտոնը ներդնելու է 553 միլիոն դոլար։ Կազմակերպության ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 4,8 միլիարդ դոլար։

Լուսանկարը՝ Jim Watson / AFP - Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter