HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի մեկ նոր դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը:

Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 142 է: Այս պահին մեկուսացված է 78, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:

Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter