HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 համայնք տրակտոր ձեռք կբերի առանց աճուրդի

Կառավարությունն այսօր փոփոխել և լրացել է ավելի վաղ ընդունված «Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» 10-րդ ծրագրով ՀՀ ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին» որոշումը:

Դրա շնորհիվ, ինչպես հայտնում են կառավարության մամլո գրասենյակից, հանրապետության հիմնական սերմարտադրող կազմակերպությունները և սոցիալ-տնտեսական առավել ծանր վիճակում գտնվող 20 համայնք տրակտոր ձեռք կբերի առանց աճուրդի, սահմանված գնով։

Միաժամանակ կառավարությունը հավանություն է տվել «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին:

Դրանով առաջարկվում է վերացնել գյուղտեխնիկայի պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու օրենքով սահմանված պահանջը` գյուղացուն հնարավորություն ընձեռելով խուսափել տվյալ գործընթացի համար ֆինանսական միջոցների վատնումից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter