Հայաստանի Կանաչների կուսակցության հայտարարությունը
Արդեն մեկ ամսից ավել է, ինչ բնապահպանական ակտիվիստները, հասարակական լայն շերտերը հանդես են գալիս ի պաշտպանություն Մաշտոցի այգու: Այգու կառուցապատման որոշումը` թեկուզ «ժամանակավոր», հակասում է ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների և բազմաթիվ ՀՀ օրենքների, որի մասին բազմիցս տեղեկացվել է համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:
2012թ. մարտի 15-ին ՀՀ կառավարությունը, հերթական անգամ խախտելով օրենքները, ընդունել է այգու կառուցապատման «օրինականացման» որոշում:
Այս ընթացքում պետական որոշ մարմիններ` ի դեմս ՀՀ ոստիկանության, իրականացրել են մի քանի «օրինական» գործողություններ՝ ի պաշտպանություն կառուցապատման գործընթացի, որոնց թվում մարտի 14-ի երեկոյան իրականացված «Վրան» գործողությունը՝ գերազանցելով իրենց իրավունքները:
Պահանջում ենք`
ՀՀ կառավարությունից, Երևանի քաղաքապետարանից.
- Որոշումներ ընդունել պահպանելով ՀՀ կողմից ընդունված միջազգային կոնվենցիաները և ՀՀ օրենքները, որի հենց առաջին իրականացնողն ու կատարաղը պիտի լինեն իրենք:
- Վերանայել օրենքներին հակասող որոշումները, վերականգնել այգու նախնական վիճակը և միաժամանակ ծրագրեր իրականացնել Երևանի հանրային այլ կանաչ տարածքների վերականգման և հանրությանը վերադարձնելու համար, որոնք անխնամության և անբարեկարգության անվան տակ (հիշեցնենք, որ այգիների խնամքն ու պահպանությունը քաղաքապետարանի անմիջական պարտականությունն է բնակիչների վճարած հարկերի հաշվին, որոնք ունեն «մաքուր շրջակա միջավայրի և հանգստի իրավունք». ՀՀ Սահմանադրություն) տրվում են կառուցապատման կանաչ տարածքների «խնամքի» պատրվակով:
ՀՀ ոստիկանությանից`
իրականացնել միայն իրենց գործառույթներից բխող գործողություններ: Չգերազանցել իրենց իրավասությունները: Հաշվի առնել հանության բազմաթիվ օրինական բողոքները: Ստացած անօրինական հրամանները բողոքարկել վերադաս կամ տեղական ինքնակառավարման մարմինների առջև, որի իրավունքը իրենք ունեն` թեկուզ կատարումից հետո, և բողոքարկումից հետո չկատարալ նմանատիպ անօրինական հրամանները, դրանով նրանք կվերականգնեն հանրության մոտ ամեն օր ընկնող իրենց վարկը: Լինել ՀՀ օրենքների կատարող, հասարակության և մարդու իրավունքնրի պաշտպան, որի համար իրենք գոյություն ունեն, այլ ոչ թե մի քանի անձանց, որոնք իրենց սկսել են նույնացնել պետության հետ:
Ակնկալում ենք ՀՀ կառավարությունից, ՀՀ ոստիկանությունից, Երևանի քաղաքապետարանից ՀՀ օրենքների կատարում:
Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցության
նախագահ Արմենակ Դովլաթյան
Լուս.` Ա. Դովլաթյանի ֆեյսբուքյան օգտատետրից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել