HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինչ փոփոխություններ են առաջարկվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է  փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում։ Մասնավորապես՝ քննարկման ներկայացված նախագծով նախարարությունն առաջարկում է շահագրգռվածություն ունեցող բաժնետերին իրավունք չտալ ներկա գտնվել շահագրգռվածության առկայությամբ գործարքների վերաբերյալ ժողովի որոշումների քննարկմանը կամ քվեարկությանը։ Նշենք, որ գործող կարգով՝ որոշումը գործարք կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ժողովի կողմից, եթե`

ա) գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի` հաշվարկված շուկայական արժեքը հավասար է ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին,

բ) գործարքը և/կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, և որոնց քանակն ավելի է ընկերության` արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից:

Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է բաժնետերերի ժողովի գումարման մասին բոլոր բաժնետերերին ծանուցել առնվազն 21 օր առաջ՝ անկախ բաժնետերերի քանակից: Նշենք, որ այժմ այդ պահանջը տարածվում է միայն հիսունից ավելի բաժնետեր ունեցող ընկերությունների վրա, ինչի արդյունքում մինչև և ներառյալ հիսուն բաժնետեր ունեցող բաց բաժնետիրական ընկերություններում ծանուցման ժամկետը սահմանվում է կանոնադրությամբ։

«Նախագծի մշակումը պայմանավորված է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության ապահովման, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացի ապահովման նպատակով»,-հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը:

Լուսանկարը՝ schwentlaw.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter