HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա հինգ տարիներին Արցախում կիրականացվեն մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ.

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` ճանապարհաշինական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքի մասին զեկուցմամբ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ մայրուղիների, միջհամայնքային և գյուղատնտեսական նշանակության ճանապարհների բարեկարգ վիճակի պահպանումը մշտապես գտնվելու է իշխանության ուշադրության կենտրոնում: Այդ նպատակով ամեն տարի պետական բյուջեից զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվելու: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է իրականացնել մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ: «Խիստ վերահսկողություն է իրականացվելու կատարված աշխատանքի որակի նկատմամբ: Սահմանված չափանաշիները խախտողների նկատմամբ կիրառվելու է առավելագույն տույժ և տուգանք»,- ընդգծել է նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter