
TEAM Telecom Armenia-ն հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հուլիսի 9-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, որում քննարկվել է «ԹԻՄ» ՍՊԸ ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բավարարել է «ԹԻՄ» ՍՊԸ դիմումը և տրամադրել լիցենզիան: Այս մասին հայտնում է ընկերությունը։
Լուսանկարում՝ «ԹԻՄ» ՍՊԸ ղեկավար Հայկ Եսայանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել