
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
Արցախի Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, բոլոր էլ՝ Ստեփանակերտում: Ընդհանուր դեպքերի թիվն այժմ կազմում է 146: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Առողջացել է 3 քաղաքացի և թողել մեկուսացման վայրը: Ապաքինվածների ընդհանուր թիվը 116 է:
Այս պահին մեկուսացված է 77, փաստացի բուժում է ստանում 30 քաղաքացի:
Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2522 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել