HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ աշխատակազմը վատ է ընդունել Սամվել Նիկոյանի որոշումը

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր կարգադրություն է ստորագրել, որով իր գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանին նշանակել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Գեղամ Ղարիբջանյանի հրաժարականից հետո աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Գագիկ Մխեյանը: Նա «մեծ հույսեր» ուներ, որ Նիկոյանը աշխատակազմի ղեկավար կնշանակի հենց իրեն: «Աչք մտնելու» համար Գագիկ Մխեյանը վերջերս նույնիսկ անդամագրվեց ՀՀԿ-ին:

Հավանաբար, Սամվել Նիկոյանը հաշվի առնելով Գագիկ Մխեյանի «նվիրվածությունը» ՀՀԿ-ին՝ հատուկ նրա համար նոր հաստիք է բացել՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ եւ Մխեյանին նշանակել այդ պաշտոնում:

ԱԺ-ում մեր աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատակազմը վատ է ընդունել Սամվել Նիկոյանի այս որոշումը՝ նշելով, թե Վրեժ Գասպարյանը աշխատակազմի կողմից սիրված չէ, հետեւաբար՝ նրան աշխատակազմի ղեկավար նշանակելը սխալ քայլ է:

Նշենք, որ դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Վրեժ Գասպարյանին հեռացրել էին նախագահականի աշխատակազմում ունեցած իր պաշտոնից՝ ինչ-ինչ մութ գործերի պատճառով: Այժմ Սամվել Նիկոյանն իր շուրջն է հավաքում մարդկանց, որոնք ժամանակին «խրված» են եղել կասկածելի գործերում:

Լուսանկարում Վրեժ Գասպարյանն է

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter