
Արցախում մեկնարկել է զբոսաշրջության ոլորտում նոր կորոնավիրուսի պատճառած տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագիր
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի զբոսաշրջության ոլորտում նոր կորոնավիրուսի պատճառած տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագիր է մեկնարկում:
Մասնավորապես`
1) Շահառուն՝ Արցախի հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որը մատուցում է զբոսաշրջային ծառայություններ, Արցախի Հանրապետության տարածքում հաշվառված և/կամ գրանցված է՝ որպես, (հյուրանոց, իջևանատուն), տրանսպորտային ընկերություն.
2) Oժանդակության ձևը՝
ա) սույն ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր հյուրանոցի և իջևանատան 40 տոկոսի չափով և երկու գիշերակացի հաշվարկով մահճակալ-տեղերի ամրագրում և սննդի ծառայությունների գնում՝ համաձայն ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության հյուրանոցային տնտեսությունների հաշվառման գրանցամատյանի՝ 100 տոկոս կանխավճարով հետագայում այդ ծառայություններից օգտվելու պայմանով,
բ) հյուրանոցներում և իջևանատներում գիշերակացի ծառայության գնի հաշվարկում հետևյալ պայմաններով․
-որակավորված և ԱՀ ՌԵՍԶ նախարարության հանձնաժողովի եզրակացությամբ որակավորման չափանիշներին համապատասխանող հյուրանոցներ.
մեկ մահճակալ-տեղ/գիշեր=15000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը․
-որակավորում չունեցող հյուրանոցներ և իջևանատներ.
մեկ մահճակալ-տեղ/գիշեր=10000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը
-սննդի ծառայություններ.
մեկ մահճակալ-տեղ/օր=5000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը
Զբոսավարներ
ա) զբոսավարների ծառայությունների գնում՝ սույն ծրագրի շրջանակներում զբոսաշրջային խմբերի շրջագայության կազմակերպման նպատակով,
բ) զբոսավարների ծառայությունները հաշվարկել․
1 զբոսաշրջային խումբ=25000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը
Տրանսպորտային ընկերություններ
տրանսպորտային ընկերությունների հետ ծառայությունների պայմանագրի կնքում հետևյալ հաշվարկով․
1 կմ=200 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը
3)Հիմնական պայմաններ՝ շահառու հանդիսանում են այն տնտեսավարողները, որոնք 01.01.2020 թվականից մինչև 31.03.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են առնվազն երկու վարձու աշխատակից․
Պետք է ունենա բարվոք հարկային պատմություն, այսինքն՝ 01.01.2019 թվականից մինչև 01.03.2020 թվականն ընկած ժամանակահատվածում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել