
iOS-ի համար նախատեսված հավելվածների աշխատանքներում գլոբալ խափանում է տեղի ունեցել
Ամբողջ աշխարհում «Apple» ընկերության iOS օպերացիոն համակարգի օգտատերերը բողոքում են հայտնի հավելվածների և ծառայությունների աշխատանքների խափանումներից, այդ թվում նաև «Spotify»-ի, «Viber»-ի, «Tik Tok»-ի և «Pinterest»-ի։ Այդ մասին գրում է «BBC»-ն։
Սոցիալական ցանցերում օգտատերերը գրում են, որ հավելվածները կամ չեն բացվում, կամ համակարգը օգտատիրոջը դուրս է գցում բեռնումից հետ։ Թե ինչի հետ են կապված խնդիրները, դեռևս հայտնի չէ։ Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր ենթադրում են, որ խնդիրը կարող է կապ ունենալ «Facebook SDK»-ի հետ, որը տեղադրված է խոշոր հավելվածներում՝ թույլտվության և ճիշտ թիրախավորման համար։
«Verge» պարբերականը նշում է, որ նմանատիպ խափանում, որի պատճառը «Facebook SDK» համակարգն էր, արդեն իսկ տեղի է ունեցել այս տարվա մայիսին։
Is anyone else having issues opening...any apps on iPhone? pic.twitter.com/JjEkkojVWa
— Rosie Percy (@rosiepercy) July 10, 2020
«Facebook» ընկերությունն արդեն իսկ հայտարարել է, որ ուսումնասիրում են օգտատերերի բողոքները։ Հետխորհրդային տարածաշրջանում «Apple»-ի օգտատերերը հիմնականում նշում են, որ չեն աշխատում «Yandex» ծառայության հավելվածները։
Яндекс Музыка сегодня отказывается работать :(
— Иван Акименко (@iakmnk) July 10, 2020
iOS 13.5.1 и iPadOS 13.5.1@aaplpro это ревность моей прошлой подписки на Apple Music?(( pic.twitter.com/uRTvPBu6Uu
«TACC» գործակալության թղթակցի զրուցակիցներից մեկը նշել է, որ խնդիրը կարող էր առաջանալ «Facebook SDK» համակարգի թարմացման պատճառով։
«Թարմացման հետ ինչ-որ խնդիր է առաջացել, որի պատճառով չեն աշխատում iOS-ի հարյուրավոր հավելվածներ, այդ թվում «Viber»-ը, «Yandex»-ը, «Spotify»-ը, «Мегафон»-ը, «Yota»-ն, «Tik Tok»-ը, «Tinder»-ը և այլն։ Խափանումների վերաբերյալ բազմաթիվ գրառումներ կգտնեք «Twitter»-ում։ Թե ինչ արագությամբ «Facebook»-ը կհարթի խնդիրը, դեռևս հայտնի չէ»,- նշել է զրուցակիցը։
Լուսանկարը՝ Yalcin Sonat/Shutterstock
Մեկնաբանել