HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի արձագանքի պատասխանը

Անդրադառնալով 2012թ. մարտի 15-ի ՀՀ կառավարության որոշմանը և դրա վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից արված պարզաբանմանը՝ ցանկանում ենք վերստին հստակեցնել բազմիցս բարձրաձայնված մեր պահանջը:

Մաշտոցի պուրակում կրպակները կառուցվում են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով, որի վերաբերյալ մենք տվել ենք հանգամանալից իրավական հիմնավորումներ: Այս պարագայում ավելորդ ենք համարում դրանց ժամանակավոր լինելու հանգամանքի քննարկումը. օրինախախտումը ժամանակավոր չի կարող լինել: Անընդունելի ենք համարում մշտական և ժամանակավոր եզրույթների` նման շահարկումը:

Մեր պահանջը հստակ է՝  կառուցված շինություններն անհապաղ ապամոնտաժել՝ Մաշտոցի պուրակը պահպանելով և բարեկարգելով որպես հանրային կանաչ գոտի:

Ո՛չ, կառավարության որոշումը մեզ համար ընդունելի չէ, որովհետև դրանով Հայաստանի գործադիր իշխանությունը պաշտպանեց և փորձեց լեգիտիմացնել քաղաքապետարանի ապօրինի որոշումը: Կառավարությունը գերադասեց մի քանի անձանց մասնավոր շահը և ոտնահարեց հանրային շահը:

Մաշտոցի պուրակի պաշտպանությանն ուղղված մեր օրինաչափ գործողությունները շարունակվելու են մինչև խնդրի իրավական հանգուցալուծումը՝ հօգուտ հանրային շահի: Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին միանալ մեզ պաշտպանելու Հայաստանի ժողովրդի հանրային սեփականությունը:

 Միաժամանակ պահանջում ենք պատկան մարմիններից բացահայտել և հրապարակայնորեն պատասխանատվության ենթարկել մարտի 14-ի երեկոյան ոստիկանության կողմից այգում իրենց սահմանադրական իրավունքներն իրացնող խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման հրաման տված պաշտոնյաներին և հրամանը կատարող ոստիկաններին:

«Մե՜նք ենք այս քաղաքի տերը»

Քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (3)

Karen
Nazik jan, de ete nerqevi manr munr corupcian iran e hasnum urem sa verjn e! Inch uzum em asem da der chem uzum hraparakem, da verabervuma iren sxal texekatvutiun tvoxnerin ev shahagrgrvacutiany isk ete ayd manr munrn el irene hasnum iroq da verjna!
Nazik
Կարեն ջան,կար ժամանակ,որ ես էլ քեզ նման,միամտորեն մտածում էի,որ իրեն սխալ ինֆորմացիա է հասնում:սակայն հիմա համոզված եմ,որ ինքը լավ էլ տեղեկացված է և կատարվող անօրինությունների մեծ մասը հենց իր գիտությամբ էլ կատարվում է:Այնպես որ պետք չէ նրա երեսը լվանալ:
Karen
Konkret ays harci hamar cnem asym bayc sa el neraryal, asem vor Paron Varchapetin mi mexadreq iran nman harcer@ ira ashxatoxnery aly kerp en nerkayacnum! erevi shahagrgrvac en, mi ban karam asem bayc der jamanaky chi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter