HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանը հանդիպել է առաջատար օդաչու-փորձարկողների հետ

Հուլիսի 10-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ  ներդրած ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողներ, Ռուսաստանի Դաշնության հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա էին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը,  ԶՈւ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է օդաչուներին ՀՀ վարչապետի միջնորդությամբ և նախագահի համապատասխան հրամանագրով Հայաստանի Հանրապետության պետական պարգևի՝  Երախտագիտության մեդալի արժանանալու կապակցությամբ։  

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել օդաչու-փորձարկողների իրականացրած աշխատանքները, համագործակցությունն ու ցուցաբերած աջակցությունը։

Օդաչու-փորձարկողներ Վյաչեսլավ և Եվգենի Ավերյանովներն իրենց հերթին ընդգծել են հայ ռազմական օդաչուների պատրաստության բարձր մակարդակը։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter