HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 20-25 մ/վ։ Ազգաբնակչությանը  խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Հանրապետության տարածքում

Հուլիսի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-18-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                   39.10C (1980 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                      10.90C (1974 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                  26.80C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter