HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եղեգնուտի ավագանու անդամներն ու համայնքապետի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը մարզպետի դեմ հայցադիմում են ներկայացրել

Արմավիրի մարզի Եղեգնուտ  համայնքում իրավիճակը չի հանդարտվում: Համայնքի ավագանու 7 անդամներից 4-ը հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի դեմ: Ավագանու անդամները պահանջում են անվավեր ճանաչել մարզպետի 22.06.2020թ. այն որոշումը, որով անվավեր է ճանաչել նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշումը՝ Եղեգնուտում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

Գործով երրորդ անձ է հանդես գալիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը, ում լիազորությունները դադարել են Հ. Մաթևոսյանի կայացրած որոշումից հետո:

Ավագանու անդամներից առանձին նույն պահանջով մարզպետի դեմ հայցադիմում է ներկայացրել նաև Ռազմիկ Մկրտչյանը: Նրա հայցադիմումը վարչական դատարանում մուտք է եղել հուլիսի 8-ին, իսկ ավագանու անդամներ Մարտուն Մկրտչյանի, Հովհաննես Հակոբյանի, Ռազմիկ Աբրահամյանի, Անտոն Խուրշուդյանի հայցադիմումը՝ հուլիսի 9-ին:

Հիշեցնենք, որ երկրում իշխանափոխությունից հետո, գյուղի բնակիչների ճնշման ազդեցության տակ, Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը 2018թ. լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, ինչը չէր ընդունվել համայնքի ավագանու կողմից: Սակայն Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, նշելով, որ ավագանին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու կամ չդադարեցնելու լիազորություն չունի, Եղեգնուտում նշանակել էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Վարչական դատարանը Ռազմիկ Մարգարյանին վերականգնել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Դրա հիման վրա Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 22-ին անվավեր է ճանաչել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախորդ մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ 2018թ. օգոստոսի 24-ին ստորագրած թիվ 287 որոշումը:

Եղեգնուտցիները դժգոհ են այդ որոշումից և մինչ օրս պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում համայնքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter