HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տիգրան Ավինյան. «Այս փուլում մասնավոր ավիափոխադրողների քանակի ավելացման հարցն ենք քննարկում»

Պարետատունն անում է հնարավորինը, որպեսզի սեպտեմբերից սկսած հանրակթական դպրոցներն իրենց աշխատանքը հեռավար չիրականացնեն: Այս մասին խորհրդարանի հատուկ նիստում ասաց պարետ Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով` ինչպես հանրակրթության, այնպես էլ մի քանի այլ ոլորտներում սահմանվում են կանոններ, որոնք հնարավորություն կտան աշխատանքները կազմակերպելու համար:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հետաքրքրվեց չվերթների կազմակերպման գործընթացից, թե արդյոք հնարավոր է չվերթների թիվն ավելացնել:

«Էս պահի դրությամբ քննարկվում է մասնավոր չվերթների քանակի ավելացման հարցը: Ինչ վերաբերում է ընդհանուր ավիափոխադրումների վերականգնմանը, կարծում եմ այն պայմանավորված կլինի արտակարգ դրության ռեժիմից դուրս գալու և համավարակի տարածման ինտենսիվության հետ: Այս փուլում մասնավոր ավիափոխադրողների քանակի ավելացման հարցն ենք քննարկում»,-ասաց Ավինյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն ասաց, որ լուրեր են շրջանառվում ՌԴ-ում այսօրվանից հանվող սահմանափակումների մասին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե հնարավոր է այդ պարագայում չվերթները վերականգնվեն:

Ավինյանն արձագանքեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, հետևաբար նման հարցի կարելի է անդրադառնալ միայն որոշման կայացման դեպքում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հետաքրքրվեց ինքնամեկուսացած և վարակված անձանց ընդունելության քննություններին չմասնակցելու հարցով: Ավինյանն արձագանքեց, որ կկազմակերպեն նման քննություններ, այժմ ճշտում են նման անձանց քանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter