Ոստիկանությունը արտակարգ դրության կանոնների խախտման 3013 դեպք է հայտնաբերել
Հուլիսի 12-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 3013 դեպք։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 93712 արձանագրություն։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։
Ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել