HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ծՆախագահ Սարգսյանը հետաքրքրվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ազգային պատկերասրահի գործունեությամբ և կարևորել արվեստասերների հետ մշտական կապը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ազգային պատկերասրահի ծրագրերին: Պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրել է առաջիկա ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով պատկերասրահի արդիականացման ռազմավարությանը, դրա իրականացման հետ կապված հարցերին:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայկական հարուստ մշակույթն առավել ընդգրկուն և ժամանակակից եղանակներով ներկայացնելու կարևորությունը և նշել, որ պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել: Անդրադարձ է եղել նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի և Ազգային պատկերասրահի համագործակցության հնարավորությանը՝ նախագահական նստավայրի տարածքում համատեղ մշակութային միջոցառումների և ցուցադրությունների կազմակերպմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter