HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հազարավոր բուլղարացի պահանջում են կառավարության հրաժարականը

Արդեն մի քանի օր է, ինչ Բուլղարիայում չեն դադարում հակակառավարական ցույցերը։ Հուլիսի 12-ին հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել մայրաքաղաք Սոֆիայի և երկրի մյուս քաղաքների, այդ թվում՝ Բուրգասի, Վառնայի և Պլովդիվի փողոցներ։ «Deutsche Welle»-ն գրում է, որ ցուցարարները վանկարկել են «մաֆիա» և «հրաժարական տուր» արտահայտությունները։

Զուգահեռաբար, խորհրդարանի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցությունը նախաձեռնել է վարչապետ Բոյկո Բորիսովին անվստահություն հայտնելու քվեարկություն։ Սպասվում է, որ այն տեղի կունենա հուլիսի 15-ին։ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Կոռնելիա Նինովան Բորիսովին և նրա «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությանը մեղադրել է կառավարման «մաֆիոզ-օլիգարխիկ» ձևի մեջ։

Բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի 9-ին այն բանից հետո, երբ խուզարկություններ են տեղի ունեցել նախագահի աշխատակազմում, որոնք կապված չեն եղել կոռուպցիայի և պետական գաղտնիքի բացահայտման քրեական գործերի հետ։ Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով լիազոր ներկայացուցիչը և նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը ձերբակալվել են հարցաքննության համար։

Նախագահ Ռումեն Ռադևը խուզարկությունների պատասխանատվությունը դրել է վարչապետի վրա և կոչ արել նախարարներին վայր դնել լիազորությունները՝ կառավարությանը համեմատելով մաֆիայի հետ։ Իր հերթին Բորիսովը հայտարարել է, որ բաց է երկխոսության համար և հարգում է յուրաքանչյուրի բողոքի իրավունքը։ Նա ցուցարարներին կոչ է արել «զգույշ լինել և թույլ չտալ խաղաղ ցույցերի ժամանակ արյուն թափվի»՝ նշելով, որ ատելության հռետորաբանությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

Լուսանկարը՝ «AFP»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter